Չինուհու ինքնասպանությունը կանխել են, սակայն նրան մահապատիժ է սպառնում

13:52 • 21.08.12

Չինաստանում մի կին փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով 10 հարկանի շենքի տանիքից, սակայն փրկարարներն ու հարազատներին հաջողվել է մեծ դժվարությամբ փրկել նրան:


Ավելի ուշ պարզվել է, որ Շեն Ֆին սպանության մեջ է մեղադրվում և այժմ նրան մահապատիժ է սպառնում:


Ինչպես տեղեկացնում է բրիտանական Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Չժանցզյան քաղաքում: Ֆին բարձրացել է շենքի տանիք և փորձել է ցած նետվել, սակայն նրան նկատել են և իջեցրել տանիքից:

Փրկելուց հետո է հայտնի դարձել, որ ինքնասպանության փորձից մի քանի ժամ առաջ հերթական անգամ հարազատների հետ վիճելիս նա խեղդել է 4-ամյա զարմիկին և նրա մարմինը նետել է այն տանիքից, որտեղից ավելի ուշ ինքն է ցանկացել ինքնասպան լինել:


Օգոստոսի սկզբում Չինաստանում ձերբակալվել էր ևս մի 17-ամյա երիտասարդ, ով դարձյալ մարդ էր սպանել, ապա փորձել էր ինքնասպան լինել:


Չինաստանն ինքնասպանությունների թվով բարձր ցուցանիշ ունի և աշխարհի երկրների մեջ այդ ցուցանիշով 9-րդ տեղն է զբաղեցնում: