Գյումրու «Դելմառ» ռեստորանում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ

18:31 • 21.08.12

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Դելմառ» ռեստորանային համալիրում պայթուցիկ սարքի մասին այսօր հայտարարված ահազանգը կեղծ էր. այս մասին Tert.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:


«Ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ էր, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,-նշեցին ԱԻՆ–ում։