Դաղստանի ՆԳՆ-ն հերքել է «Անժիի» և «Զենիթի» երկրպագուների միջև ծեծկռտուքի մասին լուրերը

14:50 • 21.08.12

Դաղստանի ՆԳՆ-ն հերքել է այն լուրը, որ «Անժիի» և «Զենիթի» երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել խաղից անմիջապես հետո, հաղորդում է РИА Новости-ն:

 

Մախաչկալայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Հանդիպումից հետո լուրեր էին տարածվել, որ «Զենիթի» 2 երկրպագուների մարզադաշտի տարածքում ծեծի են ենթարկել: Նշվում էր նաև, որ դրան մասնակցել են նաև անվտանգության աշխատողները:

 

«Մեզ ոչ ոք այդ հարցով չի դիմել: Խաղից հետո ոչ մի բողոք չենք ստացել»,-ասել է գործակալության աշխատակիցը: