Գերմանացին տրակտորով հասել է իտալական Ալպերի ամենաբարձր լեռնանցքին

11:05 • 21.08.12

69-ամյա գերմանացի թոշակառու Հորսթ Վենդտը սիրում է արագընթաց սպորտային մեքենաներ, սակայն գտնում է, որ ոչինչ չի կարող համեմատվել լավ տրակտորի հետ, գրում է Euromag-ը:

 

Այս ամառ նա մի արտասովոր ճանապարհորդություն է նախաձեռնել 45 ձիաուժանոց իր տրակտորով և ռեկորդ սահմանել` 3 ընկերների հետ հասնելով իտալական Ալպերի ամենաբարձր` ծովի մակարդակից 2757 մ բարձրության վրա գտնվող Ստելվիո լեռնանցքին:

 

Ճանապարհին Վերդտը չի շտապել` նախընտրելով ապահովությունն ու զգուշությունը: Նա հաղթահարել է 2600 կմ տարածությունն ընդամենը 18 կմ/ժ արագությամբ: Նրա տրակտորին կցված է եղել նաև մի ֆուրգոն, որտեղ թոշակառուն գիշերել է և հանգստացել:

 

Սակայն Վեդտը մտադիր չէ բավարարվել իր ձեռքբերումով, այժմ նա մեկ այլ ճանապարհորդություն է ծրագրել` այս անգամ ոչ թե դեպի լեռներ, այլ` Բելգիա: