ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կկայանա եկող հինգշաբթի
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին, այս մասին Tert.am–ի տեղեկությունները հաստատեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով, սակայն, արձակուրդի մեջ է և նիստի օրակարգի մանրամասներից տեղյակ չէ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը , հիշեցնենք, որ օրերս «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, թե առաջիկայում կուսակցությունը քննարկելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, այդ թվում՝ Գյումրիում ավագանու և համայնքի ղեկավարի թեկնածուների սատարելու հարցը:
Գալուստ Սահակյանից տեղեկատվություն ստանալ նիստի օրակարգում ներառված այլ հարցերի շուրջ չհաջողվեց, քանի որ վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս բացակայում է Հայաստանից և հրաժարվեց պատասխանել։










