Իրանի հարավում կտեղակայվի հակահրթիռային պաշտպանության խոշոր համալիր

15:19 • 21.08.12

Իրանը պատրաստվում է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) նոր հսկա համալիր տեղակայել երկրի հարավում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Fars գործակալությանը, այս մասին հայտնել է Khatam Al Anbiya բազայի փոխհրամանատար Մոհամադ Հոսեյնին:


Նրա խոսքով` ՀՀՊ բազայի շինարարության աշխատանքներն արդեն սկսվել են, այն կարժենա 24 մլն դոլար: Բազան կներառի ռազմաարդյունաբերական համալիր ու աշխատակազմի համար կացարան` նախատեսված մոտ 6.000 հոգու համար:


Հոսեյնին չի բացահայտել ՀՀՊ համալիրի շինարարության նպատակը: