Իտալիայում 1 օրում 155 անտառային հրդեհ է բռնկվել

18:30 • 21.08.12

Իտալիայի տարածքում 1 օրվա ընթացքում 155 անտառային հրդեհ է բռնկվել, որից միայն 60-ը Կամպանիա մարզում: Սակայն այս տարածքներում կրակի բռնկմանը նպաստել է ոչ միայն օդի բարձր ջերմաստիճանը, այլև հրկիզման մոլուցք ունեցող մարդիկ (պիրոման):

 

Ինչպես նշում է Italia-ru.-ն Տոսկանա շրջանի Գրոսսետո քաղաքում ոստիկանները ձերբակալել են Ֆլորենցիայի 42-ամյա մի բնակչի, ով մեղադրվում է անտառները հրկիզելու մեջ:

 

Օրինախախտին ձերբակալել են Le Costiere di Scarlino արգելոցի տարածքում, երբ այդտեղով անցող 4 հեծանվորդներ նկատել են, թե ինչպես է տղամարդը գազով լիցքավորված կրակայրիչի օգնությամբ այրում ծառերը: Նրանցից 2-ը փակել են տղամարդու ճանապարհը, իսկ մյուս 2-ը փորձել են հանգցնել կրակը: Ավելի ուշ, ոստիկանական բաժանմունքում նա ընդունել է իր մեղավորությունը:

Իսկ դրա նախորդ օրը իրավապահները ձեռբակալել էին 29-ամյա մի երիտասարդի, ով ևս միտումնավոր այրել էր անտառի ծառերը: