Լիբերիայի նախագահը պաշտոնից ազատել է մոտ 40 պաշտոնյայի, այդ թվում` որդուն

18:42 • 21.08.12

Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը ժամանակավորապես պաշտոնից ազատել է 46 կառավարական չինովնիկի, այդ թվում` որդուն` երկրի Կենտրոնական բանկի փոխնախագահ Չարլզ Սերլիֆին, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Ըստ Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության` նման կադրային փոփոխությունների պատճառն այն է, որ պաշտոնատար անձինք համապատասխան մարմիններին չեն ներկայացրել իրենց ունեցվածքի մասին տվյալներ: Ըստ փաստաթղթի` պաշտոնյաները կարող են կրկին անցնել իրենց պարտականությունների կատարմանը, երբ հակակոռուպցիոն գերատեսչությունում հաշվառման դնեն իրենց ունեցվածքը:

 

2005թ.-ին Ջոնսոն Սերլիֆը դարձել է Աֆրիկյան մայրցամաքում առաջին կին նախագահը: 2011թ.-ին նա արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի: