Ջորջ Սորոսը գնել է Մանչեսթեր Յունայթեդի բաժնետոմսերի մի մասը

12:44 • 21.08.12

Ամերիկացի միլիարդեր Ջորջ Սորոսը ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի փաթեթ: Սորոսն այն տեղակայել է Նյու-Յուրքի ֆոնդային բորսայում, հայտնում է AFP-ն:

 

Սորոսի ներդրումային կազմակերպությունը գնել է մոտ 3.1 միլիոն Ա դասի բաժնետոմս, ինչը կազմում է այդ դասի բաժնետոմսերի 7.85 և ընդհանուր բաժնետոմսերի 1.9 տոկոսը: