Ավելորդ քաշը նպաստում է մտավոր ունակությունների անկմանը. գիտնականներ
Մի խումբ բրիտանացի գիտնականներ, ուսումնասիրելով ավելորդ քաշի և մտավոր ունակությունների միջև եղած կապը, պարզել են, որ ավելորդ քաշը ոչ միայն ձևափոխում է մարմինը, այլ նաև բացասաբար է անդրադառնում ուղեղի գործունեության վրա, գրում է YahooNews-ը:
Մասնագետները հանգել են այն եզրակածությանը, որ մտավոր ունակությունների անկման հարցում որոշիչ դեր է խաղում արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը:
Այս թեմայով արված հետազոտություններում ներգրավված է եղել 35-55 տարեկան 6000 բրիտանացի, որոնք 10 տարում հիշողության և մտավոր այլ կարողությունների թեստեր են անցել: Արդյունքում հայտնի է դարձել, որ ավելորդ քաշի և նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեցողները համեմատաբար ավելի վատ արդյունքներ են գրանցել:
Սակայն գիտնականները նշում են, որ խոսքը ճանաչողական, իմացական ֆունկցիաների փոփոխությունների մասին է, այլ ոչ թե տկարամտության:










