Բիլ Գեյթսը Հարավային Կորեային «միջուկային հեղափոխություն» է խոստացել
Հանրահայտ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Հարավային Կորեային խոստացել է այնպիսի ատոմային ռեակտոր ստեղծել, որն աշխատելիս շատ քիչ թվով ռադիոակտիվ թափոններ կթողնի` համեմատած ներկայիս սարքավորումների հետ: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով «Չոսոն իլբո» թերթին:
Բիլ Գեյթսը 2008թ.-ին թողել է Microsoft ընկերության գործերի կառավարումը, իսկ 2 տարի անց 35 մլն դոլար ներդրել TerraPower վենչուրային ընկերության ստեղծման համար, որն աշխատում է միջուկային էներգետիկայի ոլորտում:
Այժմ ընկերությունը հարավկորեական միջուկային էներգետիկայի ոլորտի համար նոր նախագծեր կիրականացնի: Իսկ համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բիլ Գեյթսի և Կորեական միջուկային միության ղեկավար Չան Սուն Հընի` Սիեթլում կայացած հանդիպմանը:










