Սամվել Բալասանյանը հանդիպել է սպորտի ոլորտի պատասխանատուների հետ
Գյումրի քաղաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանն այսօր հանդիպել է սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ըստ Բալասանյանի մամուլի խոսնակ տարածած հաղորդագրության՝ բացման խոսքում Սամվել Բալասանյանը նշել է, որ հրավիրել է այդ հանդիպումը, որպեսզի, լսելով ոլորտի մասնագետների տեսակետներն ու առաջարկությունները սպորտի զարգացման հեռանկարների և առկա խնդիրների մասին, հնարավորություն ունենա ոլորտին առնչվող ավելի կենսունակ և արդիական լուծումներ պահանջող կետեր ներառել նախընտրական և զարգացման քառամյա ծրագրում:
Ծավալված քննարկումների ժամանակ ներկաները բարձրացրել են քաղաքի սպորտային կյանքի հետ կապված տարաբնույթ հարցեր, հնչել են նաև առաջարկներ, որոնք քննարկումների արդյունքում տեղ կգտնեն թեկնածուի նախընտրական ծրագրում:










