Փչովի սաղավարտ. շվեդ դիզայներների նոր հայտնագործությունը

16:37 • 21.08.12

Հեծանվորդների համար նախատեսված սաղավարտը, որն օդային պարկ է հիշեցնում, վերջապես հանվել է վաճառքի:

 

«Հովդինգ» սաղավարտը շվեդ դիզայներներ՝ Աննա Հաուփթի և Թերեզա Ալստինի մտքի ծնունդն է, գրում է newslite լրատվական կայքը: Շվեդ դիզայներները սանրվածքը չվնասող սաղավարտ ստեղծելու պատվերը ստացել են դեռ 8 տարի առաջ:

 

Վզնոցի տեսք ունեցող այս տարօրինակ սաղավարտը, որն արժանացել է նաև հեղինակավոր դիզայներական մրցանակի, իր հիմնական ֆունկցիան կատարում է միայն այն դեպքում, երբ այն կրողը վթարի է ենթարկվում: Այդ ժամանակ սաղավարտը, 0.1 վայրկյանում, ուռչում է և «գրկում է» մարդու գլուխը:

 

Նշենք, որ սաղավարտի արժեքն է շուրջ 350 եվրո:
 

Փչովի սաղավարտ. շվեդ դիզայներների նոր հայտնագործությունը