Google-ն ամերիկացի աշակերտին օգնել է քաղցկեղը 168 անգամ ավելի արագ ախտորոշել

22:00 • 21.08.12

Տասնհինգամյա ամերիկացի աշակերտը՝ Ջեք Անդրական, ստեղծել է քաղցկեղի ախտորոշման նոր թեստ, որը ներկայումս կիրառվող մյուս միջոցների համեմատ թույլ է տալիս քաղցկեղը հայտնաբերել 168 անգամ ավելի արագ, գրում է BBC-ն:


Ընդ որում, Ջեք Անդրականի գյուտը հնարավորություն է տալիս քաղցկեղը հայտնաբերել 1000 անգամ ավելի էժան։


Մայիսին Անդրական ցուցադրել է իր գյուտը Intel International Science and Engineering Fair միջազգային գիտատեխնիկական ցուցահանդեսում և ստացել է մրցանակ՝ 75 հազար դոլարի չափով:


Այժմ նա ուսումնասիրություններ է անցկացնում Բալտիմորի Ջոն Հապկինսի համալսարանում: Տղայի խոսքով՝ սուպերթեստի ստեղծմանը նրան օգնել է Google որոնողական համակարգը:


Google–ի օգնությամբ նա գտնել և ուսումնասիրել է հոդվածներ, որոնք կիրառել է իր աշխատանքում, իսկ միտքը նա հղացել է, երբ կենսաբանության դասի ժամանակ։


 

Google-ն ամերիկացի աշակերտին օգնել է քաղցկեղը 168 անգամ ավելի արագ ախտորոշել