Դիանա Սիրունյանի վիճակում բացասական դինամիկա կա
Դիանա Սիրունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, և նույնիսկ կա որոշակի բացասական դինամիկա, այս մասին Tert.am-ին հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժկական կենտրոնից:
Tert.am-ի հեռախոսազանգին պատասխանած բժիշկը հայտնեց, որ երեխայի առողջական վիճակի հետ կապված հույսեր կարթնանան միայն այն ժամանակ, «երբ երեխան կսկսի ինքնուրույն շնչել և գիտակցության կգա»:
Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը օգոստոսի 18 –ին ինքնասպանության փորձ էր կատարել՝ լսելով հոր մահվան բոթը նա իրեն ցած էր նետել 5-րդ հարկից:
Լուսանկարում Սուրեն Սիրունյանի ընտանիքն է, ձախից՝ կինը, մեջտեղում՝ Դիանան, աջից՝ ինքը՝ Սուրեն Սիրունյանը
Լուսանկարը՝ Blognews.am-ից










