Ծառայակիցների ուղղությամբ կրակ բացած ղրղըզ սահմանապահը սպանվել է

11:03 • 21.08.12

Ղրղըզստանի Իսիկ- Կուլի շրջանում նախօրեին իր 4 ծառայակիցներին, ինչպես նաև սպայի կնոջը սպանած սահմանապահը սպանվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով երկրի ազգային անվտանգության սահմանապահ զորքերի պետական հանձնաժողովի մամուլի ծառայությանը:

Գերատեսչության համաձայն` նա հայտնաբերվել է Իսիկ-Կուլի շրջանի կիրճում: Զինվորը զինված դիմադրություն է ցույց տվել և փոխհրաձգության ժամանակ սպանվել է:


Իր ծառայակիցներին սպանելու դրդապատճառները դեռ անհայտ են: