Սուդանում վթարված ինքնաթիռի օդաչուներից մեկը ՀՀ քաղաքացի Արմեն Վիրաբյանն է. ԱԳՆ
Երկու օր առաջ Սուդանում վթարված ինքնաթիռի օդաչուներից մեկը ՀՀ քաղաքացի 42-ամյա Արմեն Վիրաբյանն է: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին տեղի ունեցած ավիավթարի ժամանակ զոհվել էր 21 մարդ, այդ թվում և Սուդանի Վերահսկման և նվիրատվության գործերի նախարար Խալիդ Աբդալան:
Երեկ ՌԴ արտգործնախարարությունը պարզել էր, որ օդանավի հրամանատարը ՌԴ քաղաքացի է, իսկ անձնակազմի մյուս երկու անդամները Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ:










