Կոկտեյլ պատրաստող, լուսարձակող, գոլորշի արձակող զգեստներ. «տեխնոզգայուն» ցուցահանդես Ավստրիայում

18:46 • 21.08.12

«Տեխնոզգայուն» հագուստի ցուցադրության ժամանակ ներկայացվել են կոկտեյլ պատրաստող, գոլորշի արձակող, մարդու հուզական վիճակն արտահայտող, լուսանկարիչների ներկայությամբ լուսարձակվող և շատ այլ գործառույթներով զգեստներ. հայտնում է CNN-ը:

 

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Կվարտիեր թանգարանում անցկացված ցուցադրության նպատակն է եղել իրենց վրա կենտրոնացնել նորաձևությանն ու տեխնոլոգիաներին հետևող լսարանի ուշադրությունը:

 

Մոդելավորող Լյուսի ՄըքՌայը աշխարհահռչակ ընկերություններից մեկի համար ստեղծել է զգեստ, որը լույսի տարբեր երանգների միջոցով ցույց է տալիս այն կրողի հուզական վիճակը:

«Ցուցահանդեսից կարելի է հասկանալ, որ ապագայի հնարամիտ նորաձևությունն արդեն վաղուց ներկա է դարձել»,- նշել է թանգարանի տնօրեն Քրիսթիան Սթրեսերը:
 

Կոկտեյլ պատրաստող, լուսարձակող, գոլորշի արձակող զգեստներ. «տեխնոզգայուն» ցուցահանդես Ավստրիայում