ՀՀ քաղաքացուն ՌԴ–ում կդատեն «ՄԻԳ»-ի մասերի մաքսանենգության համար

12:49 • 21.08.12

Ռուսաստանի Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության դատախազությունը հաստատել է Հայաստանի քաղաքացի Տիգրան Մխիթարյանի դեմ մեղադրական եզրակացությունը:
 

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, գործ է հարուցվել ռազմական տեխնիկայի մաքսանենգության հատկանիշներով:
 

Մխիթարյանը փորձել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «ՄԻԳ-27» ռազմական ինքնաթիռի պահեստամասեր` «Վերին Լարսի» անցակետով:
 

Այստեղ էլ Հյուսիսային Օսիայի սահմանապահները հայտնաբերել են ռազմական ուղեբեռը: