Կիևում «Բորիսպոլ» օդանավակայանը տարհանվել է հոգեկան հիվանդի պատճառով
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանը տարհանվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունն ահազանգ է ստացել օդանավակայանի ականապատված լինելու մասին, հայտնում է Украинские новости-ն:
Միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 29-ամյա մի տղամարդ, ով կասկածվում է ականապատման մասին կեղծ ահազանգը կատարելու մեջ։
«Այդ մարդը հոգեպես անկայուն է: Նա մի քանի րոպեում երկու անգամ զանգահարել է՝ կրկնելով նույն արտահայտությունը, որ օդանավակայանը ականապատված է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Զանգերը կատարվել են երկու փողոցային հեռախոսներից: Ահազանգի պատճառով տարհանվել է 5000 մարդ: Սակայն պայթուցիկ սարք օդանավակայանում չի հայտնաբերվել:
Ինչպես պարզվել է, ձերբակալվածը հաշվառված է հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների ցանկում:










