Վլադիվոստոկում աջակողմյան ղեկի արձան է կանգնեցվել

13:00 • 21.08.12

ՌԴ-ի Վլադիվոստոկ քաղաքում ավտոմեքենաների աջակողմյան ղեկի հուշարձան է կանգնեցվել, հայտնում է NewsVL.ru-ն:

Սպորտիվնայա փողոցի շենքերից մեկի պատին հայտնվել է բարելյեֆ, որում մի նավաստի աջ ձեռքում բարձրացնում է մեքենայի ղեկը և առկա է գրություն «Ընդմիշտ աջը»:

 

Բարելյեֆն ավելի լայն մշակութային նախաձեռնության մաս է, որի շրջանակներում նման ևս 7 արձան է կանգնեցվելու:

 

Վլադիվոստոկում Ճապոնիայից ներկրվող աջակողմյան ղեկով մեքենաները մեծամասնություն են կազմում: Վերջին 1,5 տարում ավելի քան 260 հազ նման մեքենա է ներկրվել: