Կապանի բնակչուհին ընկել է Ողջի գետը
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին՝ ժամը 17.55-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի մոտակայքում քաղաքացի է ընկել Ողջի գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 17.56-ին փրկարարները գետից դուրս են բերել Վարդուշ Արզումանյանին (մոտ 60 տարեկան) ով հոսպիտալացվել է Կապանի կենտրոնական հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










