Ամուսնացած կանայք չամուսնացածներից ավելի շատ են խմում

01:43 • 21.08.12

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ամուսնացած տղամարդիկ ավելի քիչ են խմում քան ամուրիները, իսկ ամուսնացած կանայք ավելի շատ են խմում, քան չամուսնացածները, գրում է Подробности-ն:

 

Ցինցինատիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ամուսնությունը ազդում է կանանց և տղամարդկանց՝ ալկոհոլ օգտագործելու ցանկության վրա: Ամենաքիչը խմում են ամուսնացած տղամարդիկ, իսկ ամենաշատը՝ նոր ամուսնալուծվածները: Կանանց մոտ հակառակն է՝ ամուսնացածները ավելի շատ են օգտագործում ալկոհոլ, քան միայնակները, այրիները կամ ամուսնալուծվածները:

 

Փորձագետները կարծում են, որ ամուսնացած տղամարդկանց՝ ալկոհոլը չարաշահելուց հետ են պահում կանայք: Միևնույն ժամանակ, եթե ամուսինը սիրում է խմել, ապա կինը ընդօրինակում է ամուսնուն:

Ամուսնացած կանայք չամուսնացածներից ավելի շատ են խմում