Բուրյատիայում 26-ամյա աղջիկը կրծկալով խեղդել է հարևանին, ով մեղադրել է իրեն շվայտ կյանք վարելու մեջ

00:22 • 22.08.12

Ռուսաստանի մաս կազմող Բուրյատիայի հանրապետության Զակամենսկ քաղաքում 26-ամյա կինը կրծկալով խեղդել է 65-ամյա հարևանին, գրում է Newsru.com-ը: 


Նա և ամուսինը՝ հարբած վիճակում գնացել են հարևանի տուն և պահանջել են գումար տալ խմիչքի համար: Սակայն թոշակառուն մերժել է նրանց՝ մեղադրելով շվայտ կյանք վարելու մեջ, 


Ի պատասխան կինը հարվածել է տարեց մարդուն, ինչից հետո գցել է նրան անկողնու վրա և փորձել խեղդել: Տղամարդուն հաջողվել է դուրս պրծնել և այդ ժամանակ կինը հանել է կրծկալը և խեղդել է 65-ամյա թոշակառուին:


Սպանությունը կատարվել է աղջկա ամուսնու աչքի առաջ, ով նույնիսկ չի փորձել խանգարել նրան: Սպանությունից հետո ամուսինները դիմել են փախուստի: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: