BMW-ն բախվել է Դիլիջանի թունելի պատին. վարորդը և մեկ ուղևոր զոհվել են
Oգոստոսի 22-ին, ժամը 01.25-֊ին տեղեկություն է ստացվել, որ Սևան֊-Դիլիջան ավտոճանապարհի 21-֊րդ կմ-֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1983թ. ծնված Արգիշտի Սարդարյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 27 ՍՍ 197 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից եվ բախվել թունելի դիմային պատին, ինչի հետեվանքով, մինչ հրշեջ֊-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղեվորներ` 1975թ. ծնված Արեն Գևորգյանը, 1993թ. ծնված Արարատ Հարությունյանը եվ Կարեն Գևորգյանը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևան քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ Ա.Սարդարյանը մահացել է: ժամը 01.55֊-ին հրշեջ-֊փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գևորգյանի դին:
Բժիշկները Ա.Հարությունյանի եվ Կ.Գրիգորյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:










