Փարիզում գողացել են Ելիսեյան պալատի, ՆԳՆ և ոստիկանության շենքերի նախագծերը
Ֆրանսիայի մայրաքաղաքում անհայտ անձինք գողացել են մի քանի կառավարական շենքերի, այդ թվում՝ Ելիսեյան պալատի, ՆԳՆ և Ոստիկանության նախագծերը, գրում է Le Parisien-ը:
Փաստաթղթերը անհետացել էին կիրակի օրը՝ տվյալ շենքերի օպտիկամանրաթելային մալուխների հարցերով զբաղվող ընկերության մասնագետի անձնական ավտոմեքենայից:
Միևնույն ժամանակ, ՆԳն-ն պնդում է, որ գողացված ֆայլերը գաղտնի փաստաթղթեր չէին պարունակում և նրանց կորուստը չի սպառնում ՆԳՆ-ի, Ոստիկանության և Ելիսեյան պալատի անվտանգությանը:










