Անդրեյ Շևչենկոյին թույլատրել են պատգամավոր դառնալ

01:06 • 22.08.12

Ուկրաինայի Գերագույն վարչական դատարանը ուժի մեջ է թողել այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն առ այն, որ ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն գրանցված է որպես Գերագույն Ռադայի պատգամավորի թեկնածու, հայտնում է РИА Новости-ն:


Կիևի «Դինամոյի», «Միլանի» և «Չելսիի» նախկին հարձակվողը այմ 2-րդն է Украина-Вперед! Կուսակցության ցուցակներում:


Ուկրաինական օրենքով` թեկնածուն պետք է վերջին 5 տարում բնակված լինի Ուկրաինայում: Շևչենկոն 2009-ի կեսից բնակվել է նաև Անգլիայում և Իտալիայում: Շևչենկոյին, այնուամենայնիվ, գրանցելու՝ ԿԸՀ–ի որոումը բողոքարկվել էր դատարանում:


Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 28-ին: