Սիրիան Sukhoi կործանիչ ինքնաթիռներ է մոտեցնում քաղաքներին

02:45 • 22.08.12

Սիրիայի օդուժը վերատեղակայել է 30 Sukhoi կործանիչ ինքնաթիռներ` դրանք ավելի մոտեցնելով այն քաղաքներին, որոնցում մարտնչում են կառավարական ուժերն ու ապստամբները, հայտնում է Washington Post-ը` հղում կատարելով սիրիական ընդդիմությանը:
 

Դրանք, ըստ ընդդիմադիրների, Դամասկոսից հյուսիս գտնվող Դումայրի և Սիմի ավիաբազաներից տեղափոխվել են Համայի, Տաբակայի և Դեր էլ-Զորի ավիաբազաներ:
 

Խորհրդային շրջանի Sukhoi Su-22 օդանավերը 400 կգ ռումբեր նետելու հնարավորություն ունեն: Դրանք ավելի շատ կիրառվում են ռմբակոծությունների, քան օդային մարտեր մղելու համար: