5 մլրդ տարի հետո Արեգակը կարող է կլանել երկիրը. գիտնականներ

19:11 • 22.08.12

Աստղագետներին հաջողվել է ապացույցներ գտնել, որ կարմիր հսկա աստղերից մեկը կլանել է իր համակարգում գտնվող մոլորակներից մեկը: Նույն ճակատագիրը կարող է ունենալ նաև Երկիրը միլիարդավոր տարիներ հետո, պնդում են գիտնականները, գրում է BBC-ն:


Աստղագետների խումբը «կարմիր աստղի» քիմիական բաղադրության մեջ հայտնաբերել է արտասովոր փոփոխություններ, որոնք վկայում են այն մասին, որ մոլորակներից մեկը վերջերս կլանվել է դրա կողմից:


Գիտնականները նաև կարծում են, որ որոշ մոլորակներ տեղափոխվել են ուրիշ ուղեծրեր՝ հարևան մոլորակի ոչնչացման պատճառով:

 

Հետազոտության արդյուքները հրապարակել էին Astrophysical Journal Letters գիտական ամսագրում:


Հայտնագործությունը իրականացվել է ԱՄՆ, Իսպանիայի և Լեհաստանի գիտնականների խմբի կողմից՝ BD+48 740 աստղի ուսումնասիրության ժամանակ: Դա այն աստեղերից մեկն է, որոնց անվանում են կարմիր հսկաներ: Կարմիր հսկաները հին աստղեր են, որոնց միջուկում ջրածնի այրումն արդեն ավարտվել է: Ենթադրվում է, որ Արեգակը մոտ 5 մլրդ տարի հետո կդառնա նման կարմիր հսկա:

Երբ աստղը վերածվում է կարմիր հսկայի, ջերմաստիճանը դրա մակերեսին սկսում է աճել և այն սկսում է մեծանալ, իսկ դա նշանակում է, որ աստղերին մոտ գտնվող ուղեծրերի վրայի մոլորակները անխուսափելիորեն ոչնչանալու են:

«Նման ճակատագիր կարող է սպասել նաև Արեգակնային համակարգի մոլորակներին հինգ միլիարդ տարի հետո, երբ Արեգակը կվերածվի կարմիր աստղի, կսկսի ընդլայնվել և կլանել Երկիրը»,- նշել է գիտնականներից մեկը:

5 մլրդ տարի հետո Արեգակը կարող է կլանել երկիրը. գիտնականներ