Կարմիր մոլորակում Curiosity-ի վայրէջքի վայրն անվանակոչվել է Ռեյ Բրեդբերիի անունով

09:59 • 23.08.12

ՆԱՍԱ-ի գիտնականները չորեքշաբթի Կարմիր մոլորակի մակերևույթին իրականացրել են Curiosity մարսագնացի առաջին փորձարկումները: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղակայված Ռեակտիվ շարժման լաբորատորիայում (ՌՇԼ) անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ գիտնականները նշել են, որ «փորձարկումները հիանալի են անցել, բոլոր համակարգերն աշխատում են գերազանց»:

Իսկ մարսագնացի վայրէջքի վայրը գիտնականներն անվանակոչել են «Բրեդբերի Լենդինգ»`  ամերիկացի ֆանտաստ գրող, «Մարսյան քրոնիկոն»-ի հեղինակ Ռեյ Բրեդբերիի անունով, ով օգոստոսի 22-ին կդառնար 92 տարեկան:


Մարսագնացն անցել է ընդհանուր առմամբ մոտ 10 մ, ինչից հետո անհապաղ Երկիր են ուղարկվել առաջին «շրջայցի» լուսանկարները:


Գիտնականները նշել են, որ փորձարկումները կշարունակվեն սեպտեմբերին:
 

Կարմիր մոլորակում Curiosity-ի վայրէջքի վայրն անվանակոչվել է Ռեյ Բրեդբերիի անունով