Chevrolet-ի նոր մոդելը ցուցադրվել է թողարկվելուց առաջ (տեսանյութ)
Ամերիկյան Trinity Animation գրաֆիկական անիմացիոն ընկերությունը թողարկել է Chevrolet Corvette նոր՝ C7 Corvette-ի սինթեզված տեսապատկերումը:
Մի քանի ամիս առաջ Chevrolet-ն փորձարկել էր մեքենայի նոր մոդելը, և մի քանի լուսանկարներ էին հայտնվել. հենց դրանց և նախորդ՝ C6 Corvette, Z06 և ZR1մոդելների պատկերների հիման վրա Trinity-ի դիզայներները փորձել են պատկերացնել, թե ինչպիսին է լինելու սպասված մենքենայի նորագույն տարբերակը:
Երկուս ու կես րոպեանոց տեսանյութը բավականաչափ պատկերացում է տալիս մեքենայի մասին: Իսկ այն, թե որքանով է համապատասխանում Trinity-ի պատկերացրած և պատկերած C7 Corvette-ը իրականին, պարզ կդառնա մի քանի ամիս անց:
Սպասվում է, որ Chevrolet-ն C7-ը կցուցադրի արդեն 2013-ի Դեթրոյթի ավտոշոուում, այսինքն՝ առաջիկա հունվարին:
</p>










