Curiosity-ն առաջին անգամ տեղաշարժվել է Մարսի վրա (տեսանյութ)
Օգոստոսի 5-ին ՆԱՍԱ-ի կողմից դեպի Մարս արձակված Curiosity տիեզերանավը վայրէջք կատարելուց ի վեր առաջին անգամ տեղաշարժվել է Կարմիր մոլորակի վրա, գրում է The Guardian-ը:
Մասնագետների խոսքերով` վեցակնանի սարքը բարեհաջող է անցել Գեյլ հրաբխային խառնարանի հարևանությամբ իր առաջին փորձնական տարածությունը` առաջանալով 4.5 մետրով, և 120 աստիճան դեպի ձախ անկյունը պտույտ կատարելով:
Մարսի առաքելության պատասխանատուներն անչափ ոգևերված են, որ Curiosity-ն տեղաշարժման ժամանակ որևէ արգելքի կամ խնդրի առաջ չի կանգնել: Այժմ գիտնականները վստահ են, որ Curiosity-ն պատրաստ է ավելի հեռու տարածություններ հաղթահարել, ինչն անհարժեշտ է պարզելու, թե արդյո՞ք Մարսի վրա կյանք կա:
Օգոստոսի 5-ին մոլորակի վրա սարքի կատարած վայրէջքն անվանակոչվել է Ռեյ Բրեդբերիի անունով, ով հեղինակել է «Մարսի ժամանակագրությունը» գիրքը:
Curiosity-ի առաջնային նպատակն է հասնել Շարպ լեռան մոտ` դրա քիմիական բաղադրությունը պարզելու և կյանքի նշույլներ գտնելու համար: Բանն այն է, որ ավելի վաղ անցկացված ուսումնասիրությունների արդյունքում լեռան հիմքում ջրի հետքեր են նշմարվել:










