YouTube-ի գովազդները կպարտադրվեն նաև բջջային հեռախոսներին
Միլիոնավոր մարդիկ գերադասում են YouTube-ի տեսանյութերը դիտել սմարթֆոններով ու պլանշետային համակարգիչներով: Դա ոչ միայն հարմար է, այլև ժամանակ է խնայում. Ծառայության բջջային տարբերակում գովազդը բացակայում էր՝ մինչև վերջերս, հայտնում է vesti.ru-ն:
Հայտնի է դարձել, որ YouTube-ն ակտիվացրել է TrueView տեխնոլոգիան բջջային սարքերի համար: Վերջինս դիտողներին պարտադրում է կարճ գովազդային ծանուցումներ դիտել՝ այս կամ այն տեսանյութը դիտելուց առաջ:
Շատ սարքերով գովազդից հնարավոր է խուսափել 5 վայրկյան դիտումից հետո:
Ըստ փորձագետների՝ այս հանգամանքը, սակայն, չի ազդի YouTube-ի հաճախելիության վրա, ինչպես չազդեց Facebook-ի բջջային տարբերակում գովազդ մտցնելուց հետո:










