8 օգուտ, որ տալիս են շները մարդու առողջությանը

14:43 • 24.08.12

Շնազգիները կարող են բժշկական հրաշքներ գործել՝ քիմիաթերապիայի հետևանքների նվազեցումից մինչև հետտրավմատիկ սթրեսի շտկում, գրում է Yahoo News-ը՝ ի մի բերելով բոլոր այն դեպքերը, երբ շները բարերար ազդեցություն են ունեցել մարդու առողջության վրա:

 

Ըստ այդմ՝ մարդու լավագույն բարեկամը


1.Նվազեցնում է քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները:


2. Օգնում է պատերազմի վետերաններին հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խախտումները, այդ թվում քրոնիկ վախը, գրգռվածությունը, ընկճախտը և այլն:


3. Ամրապնդում են մանուկների իմունային համակարգը


4. Մեղմում են ուսանողական սթրեսը: Փորձված է ՝ Հարվարդի Բժշկական դպրոցի և Յելի Իրավաբանական դպրոցի սաների վրա:


5. Մարդկանց ստիպում են ֆիզիկական վարժություններ անել, առհասարակ մարդկանց ստիպում են ավելի շատ շարժվել:


6. Օգնում են աուտիզմից տառապող երեխաներին՝ բարելավել սոցիալական շփումները:


7. Նպաստում եմ սրտային հիվանդությունների բուժմանը՝ նախևառաջ նվազեցնելով արյան ճնշումը:


8.Հոտոտելով մատնանշում են քաղցկեղը: Նրանք առավել հմուտ են թոքի ուռուցքների հայտնաբերման գործում՝ 100-ից 71 դեպք ճշգրտությամբ:

8 օգուտ, որ տալիս են շները մարդու առողջությանը