Սև խոռոչների բաղադրիչներ են նշմարվել Ծիր Կաթինի միջուկում
Astrophysical Journal-ի օգոստոսի համարի հավելվածում հրապարակվել է Ճապոնիայի Կեյոյի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը, որի օբյեկտը մեր գալակտիկայի կենտրոնական մոլեկուլյար գոտին է, որը պարունակում է ամենազանգվածային, ամենախիտ և տուրբուլենտ մոլեկուլյար ամպերը ամբողջ Ծիր Կաթինում:
Այս գոյացությունները տեղակայված են մեր գալակտիկայի սրտում, որտեղ գերզանգվածեղ սև խոռոչների ծագման նախադրյալներ կան: Դրանք Արևի զանգվածը գերազանցում են 4 միլիոն անգամ:
Գիտնականները մասնավորապես 4 հսկայական գազային գոյացություններ են հայտնաբերել, որոնք սև խոռոչի վերափոխվելու ունակ միջանկյալ զանգված են՝ «շինանյութ»՝ ապագա սև խոռոչների համար:
Գոյացությունները 30 000 լուսնային տարի հեռավորության վրա են: Տարիքը՝ մոտավորապես 60 000 տարի:
Ըստ ճապոնացի գիտնականների՝ կենտրոնական մոլեկուլյար գոտիներով շատ գալակտիկաներ կարող են իրենց տիրույթներում նման զանգվածային գոյացություններ ունենալ:
Այս հայտնագործությունը կարևոր քայլ է համարվում գալակտիկական ֆիզիկայի ասպարեզում:
Ծիր կաթինը գալակտիկա է, որ ներառում է նաև Արեգակնային համակարգը:










