Վրացական նոր զինատեսակի անվանումը կորոշվի Facebook-ում քվեարկության միջոցով
Վրաստանի պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել` համազարկային կրակի ռեակտիվ նոր համակարգի անվանումը որոշելու համար:
Այդ մասին Facebook սոցիալական կայքի իր էջում հայտարարել է նախարար Դմիտրի Շաշկինը:
Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները կորոշվեն օգոստոսի 25-ին, երբ նախարարի էջում կհայտնվեն անվանման 10 տարբերակները, իսկ հաղթող կճանաչվի ամենաշատ «լայքերը» ստացած անվանումները:
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգի անվան մրցույթի մասնակիցները նախարարության էլեկտրոնային փոստին ուղարկելու են լուսանկարները, որում նշված է լինելու անվան տարբերակը, իսկ ավելի ուշ «եզրափակիչ փուլը» կայանալու է Facebook-ում:










