Աշխարհի ամենաերկար ավտոբուսը կհայտնվի Դրեզդենում

09:45 • 24.08.12

Արդեն այս աշուն գերմանական Դրեզդեն քաղաքում կհայտնվի աշխարհի ամենաերկար՝ 30 մետրանոց ավտոբուսը, գրում է Euromag-ը:

 

Ակնկալվում է, որ այն կհամադրի իր մեջ թե՛ ավտոբուսի, թե՛ տրամվայի առավելությունները. զգալի մեծ շարժականության և պակաս ծախսերի հետ միաժամանակ այն, ինչպես և տրամվայը, կկարողանա ուղևորների մեծ քանակ տեղափոխել:

 

«Հսկան» մոտ 2.5 անգամ ավելի մեծ է սովորական ավտոբուսներից, որոնց երկարությունը միջինում լինում է 12 մետր: Նոր փոխադարմիջոցը ստեղծվել է Դրեզդենի Տեխնիկական համալսարանի և Ֆրաուենհոֆի Տրանսպորտի ինստիտուտի մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ և տեղավորում է 256 ուղևորների, իսկ դրա կառավարումը ոչնչով չի տաբերվում սովորական ավտոբուս վարելուց:

 

Մասնագետներից մեկի խոսքերով` աշխարհի ամենաերկար ավտոբուսը ստեղծելու հարցում ամենադժվար խնդիրը եղել է փոխադրամիջոցի ճկունությունն ապահովելը: Այժմ այն պետք է թեստ-դրայվ անցնի: Ոլորտի ներակայացուցիչները գտնում են, որ սուպեր ավտոբուսի ստեղծումն ու կիրառության մեջ դնելն անչափ կարևոր քայլ է էկոլոգիապես ոչ ձեռնտու փոխադարմիջոցներից վերջնականապես հրաժարվելու համար:
 

Աշխարհի ամենաերկար ավտոբուսը կհայտնվի Դրեզդենում