Մասնագետները պարզել են անգլերեն ամենահին բառերը
Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե որոնք են անգլերենի ամենահին բառերը, հայտնում է «Բի Բի Սի»-ին:
Նրանք եկել են այն եզրակացության , որ I (ես), we (մենք), who (ով), two (երկու), three (երեք), five (հինգ) բառերն ամենահների շարքում են և ունեն տասնյակ հազարավոր տարիների պատմություն:
Բացի այդ մասնագետները պարզել են, թե որ բառերն են առավել կանգնած վերացման վտանգի տակ. դրանք են squeeze (ճզմել), guts (փորոտիք), stick (փայտ, ճյուղ, ճիպոտ) և bad (վատ) բառրեը:
Հետազոտության արդյունքում հայտնի է դարձել նաև, որ ինչքան հաճակի է օգտագործվում տվյալ բառը, այնքան դանդաղ է այն փոփոխությունների ենթարկվում ժամանակի ընթացքում:
Հենց այս հանգամանքն է բացատրում այն փաստը, որը ամենաշատ օգտագործվող բառերն ամենահինն են և մյուսների հետ համամատած ավելի քիչ են փոփոխվել:










