Samsung-ն Apple-ին 1 մլրդ դոլար կվճարի արտոնագրերի խախտման համար
Ամերիկյան Apple ընկերությունը 1 մլրդ դոլարի փոխհատուցում կստանա հարավկորեական Samsung ընկերությունից` արտոնագրերի խախտման վերաբերյալ դատավարության շրջանակներում, գրում է The Guardian-ը:
Հետաքննության ընթացքում հաստատվել է Apple-ի այն մեղադրանքը, որ Samsung-ն իր մի շարք սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների արտաքին դիզայնը կրկնօրինակել է iPad-ից և iPhone-ից:
Տեխնոլոգիական 2 հսկաների միջև մղվող պայքարը սկսվել է 2011թ-ին, երբ Apple-ն ԱՄՆ-ում 2.5 մլրդ դոլարի հայց էր ներկայացրել Samsung-ի դեմ` պնդելով, որ այդ ընկերությունն օգտագործել է արտոնագրված տեխնոլոգիաների մի մասը:
Բացի այդ, երեկ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի` Apple-ը պարտավոր է վաճառքից հանել iPhone 3GS, iPhone 4, iPad 1 և iPad 2 արտադրանքները, քանի որ խախտել է Samsung-ի հեռահաղորդացության մասին արտոնագրերը:
Samsung-ն իր հերթին պետք է հրաժարվի Galaxy S2-ի և մի շարք այլ արտադրանքների վաճառքից, քանի որ այն ևս խախտել է Apple-ի արտոնագրերից մեկը:










