Trident-ը սպորտային նոր մեքենա է թողարկել (լուսանկարներ)
Վերջին մի քանի տասնամյակներին բրիտանացի ինժեներներն ու գործարարները փորձել են սպորտային մեքենաներ արտադրել՝ Trident մակնիշի, սակայն նրանց հաջողությունը նման է եղել «կոտրված հովանոցի», գրում է Yahoo News-ը՝ անդրադառնալով բրիտանական սպորտային նոր մեքենայի ծննդին:
Trident-ն այսօր հայտարարել է, որ հաջորդ ամիս հրապարակային ցուցադրության կհանի իր նոր մեքենան՝ Trident Iceni Grand Tourer-ը, որը «կարող է ֆանտաստիկ լինել»:
Մեքենան դիզելային, 660 ձիաուժ հզորություն ունի, 60 մղոն ժամ արագություն է զարկգացնում 3,7 վայրկյանում:
Trident-ը զերծ է մնացել այնպիսի հիմնական տվյալների հրապարակումից, ինչպիսին է օրինակ մեքենայի քաշը: Սակայն հայտնի է, որ մեքենան վաճառվելու է 119 հազար ԱՄՆ դոլարով:










