«Կենդանիներն արգանդում». նրանք զարմանալիորեն նման են (լուսանկարներ)
Կենդանիները կարող են շատ տարբեր լինել, սակայն լուսանկարները ցույց են տալիս, թե որքան նման են նրանք կյանքի սկզբնական փուլում:
Նրանք բազմազան են` փիղ, շուն, դելֆին, պինգվին, սակայն նրանց միավորում է զարգացման փուլերում ունեցած նմանությունը:
Գիտնականները կաթնասունների պտուղների լուսանկարներն արել են National Geographic-ի համար և անվանել այն «Կենդանիները արգանդում»: Լուսանկարներն անելիս օգտագործվել են տարածաչափական տեխնոլոգիաներ և ստեղծվել են ուլտրաձայնային հետազոտության, համակարգչային գրաֆիկայի և փոքր տեսախցիկների համադրությամբ:










