Հինգ խորհուրդ աշխատանքային հարցազրույցի պատրաստվողներին
Բոլորին հայտին է, որ այսօր բազմաթիվ ընկերություններում, կազմակերպություններում և այլ տեղերում աշխատանքի ընդունվելու համար տվյալ անձը նախևառաջ պետք է համապատասախան հարցազրույց անցնի: Նման իրավիճակում հաջողության հասնելու և լավ տպավորություն թողնելու համար պետք է նախօրոք պատրաստվել, ինչը սակայն ոչ բոլոր են անում, գրում է Yahoo News-ը:
Մարդիկ հիմնականում ավելի շատ կենտրոնանում են հագուստի, սանրվածքի, մի խոսքով արտաքինի, այլ ոչ թե ավելի կարևոր բաների վրա: Ուստի մասնագետները, աշխատանք ստանալու հարցում մարդկանց օգնելու համար, ներկայացնում են 5 խորհուրդներ, որոնց պետք է հստակ հետևել հարցազրույցի ժամանակ:
1. Ձեզ տրված հարցերին կարճ և կոնկրետ պատասխաններ տվեք, երկար – բարակ մի խոսեք:
2. Եղեք վստահ ձեր ուժերին: Իհարկե համեստությունը հրաշալի հատկություն է, սակայն հարցազրույցի ընթացքում աշխատեք ավելի շատ ներկայացնել ձեր ձեռքբերումները` առանց անընդհատ կրկնելու`. «Դա իմ արժանիքը չի, եթե այսինչը չլիներ ես դրան չէի հասնի»: Գործատուներին ավելի շատ հետաքրքրում է տվյալ անձի կարողությունները, այլ ոչ թե այն, ինչին նա հասել է մյուսների օգնությամբ:
3. Երբեք մի ասեք, որ դուրս եք եկել նախորդ աշխատատեղից` տնօրենի հետ «յոլա» չգնալու պատճառով: Իհարկե տնօրենների հետ հիմնականում բարդ է շփվել, սակայն հարցազրույցն այն տեղը է չէ, որտեղ ցանկալի է նման թեմաներ շոշափել: Ավելի լավ է ասեք, որ թեև հաճույքով էիք գնում նախկին աշխատավայրը, բայց այժմ ցանկանում եք մեկ այլ ընկերությունում փորձել ուժերը:
4. Հարցազրույցների ընթացքում գործատուներն անպայման հարցնում են դիմողին` իր ամենամեծ թուլության մասին: Այս դեպքում բոլորն իրենց լավ կողմից ցույց տալու համար` սկսում են շաբլոնային պատասխաններ տալ. «Իմ ամենամեծ թուլությունը չափից ավելի աշխատասիրություն է կամ պատասխանատվության մեծ զգացումը»: Սակայն նման հարց տալով` գործատուները ցանկանում են ճշմարտանման պատասխան ստանալ: Ուստի պետք չէ ստել և ավելի ավելի նպատակահարմար է խոսել ձեր թերության մասին` անպայման նշելով, որ աշխատում եք այն վերացնելու ուղղությամբ:
5. Գործատուներին անկասկած հետաքրքրում է նաև նախկին աշխատավայրում տվյալ անձի աշխատավարձի չափը: Սակայն այս հարցին ցանկալի չէ պատասխանել, ավելի ճիշտ է հարցնել. «Իսկ որքա՞ն եք Դուք պատրաստ ինձ վճարել»: Բանակցելն այս հարցում ամենանպատակարահարմար տարբերակն է:










