Նոր iPad Mini-ին կթողարկվի այս հոկտեմբերին

13:23 • 27.08.12

Ամերիկյան Apple ընկերությունը կթողարկի նոր iPad Mini-ին այս տարվա հոկտեմբերին` iPhone 5-ի` վաճառքի հանվելուց հետո մեկ ամիս անց, գրում է news.com.au-ը:

 

Ըստ նախնական տվյալների` սարքը կունենա նախորդից 5 սմ-ով ավելի փոքր` 20 սմ էկրան և ըստ ամենայնի կգերազանցի Google-ի վերջերս թողարկած Nexus 7 պլամշետային համակարգչի` գերակա դիրքը:

 

Ընկերությունն իր 2 նոր արտադրատեսակների թողարկումը միաժամանկ չի կազմակերպի, քանի որ չի ցանկանում միախառնել 2 կարևոր իրադարձությունները:

«iPhone 5-ի թողարկումն այնքան մեծ իրադարձություն է, որ պետք չէ դրա հետ միասին ներկայացնել նաև նոր iPad Mini-ին: Դրա արդյունքում վերջին արտադրանքը կարող է ստվերում հայտնվել և բավարար ուշադրություն չգրավել»- նշել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը:

Նոր iPad Mini-ին կթողարկվի այս հոկտեմբերին