Ամերիկացի բուժքույրը օրական 100 օրգազմ է ապրում

23:33 • 27.08.12

Քառասունչորսամյա Քիմ Ռամսին, ով յուրաքանչյուր 15 րոպեն մեկ օրգազմ է ապրում, դժգոհում է անձնական կյանքի հետ կապված խնդիրներից, գրում է The Dailymail պարբերականը:


Ռամսին, ով Նյու-Ջերսիի հիվանդանոցներից մեկում աշխատում է որպես բուժքույր, տառապում է հաճախակի օրգազմներից, որոնք անհանգստացնում են կնոջն ամբողջ օրվա ընթացքում՝ մեքենա վարելիս, տնային գործերի ժամանակ և թույլ չի տալիս կնոջը կենտրոնանալ աշխատանքի վրա:


«Կանայք պարբերաբար քննարկում են, թե ինչպես զգալ օրգազմ, իսկ ես մտածում եմ, թե ինչպես դադարեցնել այն», - ասում է Ռամսին:


Բուժքույրը արդեն 10 տարի է տառապում է այս հիվանդությամբ: Բժիշկները պնդում են, որ այդ համախտանիշը կնոջ մոտ առաջացել է աստիճաններից անհաջող գլորվելուց հետո, ինչի հետևանքով կնոջ մոտ զարգացել է ողնուղեղի կիստա:
 

Ամերիկացի բուժքույրը օրական 100 օրգազմ է ապրում