Ռուս օդաչուները համաշխարհային ռեկորդ են սահմանել

20:41 • 27.08.12

Ուղղաթիռային սպորտի համաշխարհային առաջնության ընթացքում «Մի-38» ռուսական նորագույն ուղղաթիռը թռիչքի բարձրության նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է Риа Новости-ն:
 

Առաջնության շրջանակում «Մի-38» ուղևորա-տրանսպորտային ուղղաթիռը հաղթահարել է 8,6 հազար մետր բարձրություն և սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ։
 

Ուղղաթիռային սպորտի համաշխարհային 14-րդ առաջնությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ից 26-ը, «Դրակոնո» օդանավակայանում:


Առաջնությանը մասնակցել են մարզիկներ աշխարհի 11 երկրներից՝ Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Լեհաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Շվեյցարիա և Ռուսաստան: