Ուղեղը կարող է սովորել քնի ժամանակ
Իսրայելցի գիտնականները պարզել են, որ քնած ժամանակ մարդը կարող է սովորել, այսինքն` նրա ուղեղը կարող է ընկալել նոր ինֆորմացիա, գրում է Nature Neuroscience-ը:
Նոր հետազոտության շրջանակում գիտնականները կամավորներին քնած ժամանակ տարբեր հոտերի ազդեցության են ենթարկել՝ հաճելի և տհաճ: Յուրաքանչյուր հոտը ուղեկցվել է ինչ-որ ձայնով: Երբ մարդիկ արթնացել են գիտնականները նրանց լսել են տվել նույն ձայները՝ առանց հոտերի:
Գիտափորձի ընթացքում զիտնականները ֆիքսել են մասնակիցների շնչառությունը: Պարզվել է, որ երբ գիտնականները դրել են այն ձայները, որոնք քնի ընթացքում ուղեկցվել են հաճելի հոտով, մասնակիցների շնչառությունը ավելի խորն է դարձել: Իսկ տհաճ հոտերի ձայների ներքո շրչառությունը արագացել է:










