Bentley-ն մտադիր է զրահապատ մեքենաներ արտադրել

17:27 • 28.08.12

Բրիտանական Bentley ավտոարտադրող ընկերությունը մոտ ապագայում կարող է զրահապատ մեքենաների արտադրություն սկսել` Ռուսաստանի Դաշնության, Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արևելքի երկրների կողմից «անվտանգ» մեքենաներ ունենալու մեծ պահանջարկի առիթով, գրում է The Guardian-ը:

 

Bentley-ի ֆինանսական տնօրեն Յան-Հենրիկ Լաֆրենցի խոսքով` նման մեքենաների նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են դրսևորում լատինամերիկացիները:
 

«Մենք ավելի ենք մեծացնում մեր ներկայությունն այս շուկաներում: Նրանց համար շատ կարևոր է անվտանգությունը: Այդ իսկ պատճառով մենք դիտարկում ենք զրահապատ մեքենաներ ստեղծելու հնարավորությունը: Սակայն մեծ պահանջարկ կա նաև Ռուսաստանի ու Մերձավոր Արևելքի երկրների կողմից»,- ասել է Լաֆրենցը:

 

Մեկ այլ` Jaguar Land Rover բրիտանական ավտոարտադրողն արդեն վաճառում է իր լավագույն մոդելների զրահապատ տարբերակները:
 

 

Bentley-ն մտադիր է զրահապատ մեքենաներ արտադրել