Ամերիկացի բժիշկները նոր տվյալներ են հրապարակել թլպատման օգուտների մասին

11:43 • 28.08.12

Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան ահազանգել է, որ թլպատման առողջապահական օգուտները գերազանցում են ցանկացած ապահովագրական ռիսկեր, և ապահովագրական ընկերությունները պետք է վճարեն դրա համար, հայտնում է Yahoo News-ը:

 

Ամերիկացի մանկաբույժները փորձում են այս կերպ խրախուսել իրենց երկրում անկում գրանցած թլպատման երևույթը, սակայն շեշտում են, որ որոշողը ծնողներն են:

 

Թլպատման շուրջ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա նվազեցնում է ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների, միզամուղ համակարգի վարակները և առնանդամի ուռուցքի ռիսկերը:

 

ԱՄՆ-ում թլպատումն արժե 200- 600 դոլար: Միացյալ Նահանգներում թլպատման ծավալների նվազումը, ըստ մեկ այլ ուսումնասիրության, ցույց էր տվել, որ առաջիկա տարիներին չթլպատվելու հետևանքով առաջացած հիվանդություններն առողջապահական ծախսերը կարող են ավելացնել 4 մլրդ ԱՄՆ դոլարով:


ԱՄՆ-ում տարեկան մոտ 1 մլն երեխա է թլպատվում:
 

Ամերիկացի բժիշկները նոր տվյալներ են հրապարակել թլպատման օգուտների մասին