Ամերիկացի գիտնականները միակցել են կենդանի հյուսվածքներն ու էլեկտրոնիկան
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի, Հարվարդի համալսարանի և Բոսթոնի Մանկական հիվանդանոցի ինժեներներին հաջողվել է միասնական մատրիցայի մեջ միակցել կենդանի հյուսվածքներն ու էլեկտրոնիկան, հայտնում է Вести-ն:
Ընդ որում՝ խոսքը ծավալային միակցման մասին է, որն իրականացվել է սիլիկոնային նանոլարերի հիման վրա: Վերջիններս անվնաս են կենդանի հյուսվածքների համար:
Կենդանի և անկենդան հյուսվածքների միասնությունից ստացված զանգվածի վրա գիտնականները փորձարկել են նորադրենալինի՝ սրտխփոցն արագացնող հորմոնի փորձարկումներ:
Այս նվաճումը հատկապես օգտակար կլինի կենսաբանների համար, օրինակ, նոր դեղամիջոցների փորձարկման համար: Ստեղծված հյուսվածքները կարող են նաև որպես իմպլանտներ օգտագործվել, որոնցով բժիշկները «նորոգում են» մարդու օրգանիզմը:
DailyMail-ի լրագրողները նաև ավելի հեռուն են գնացել և այս տեխնոլոգիաների կիրառությամբ իսկական կիբորգների ստեղծում կանխորոշել:










