Facebook-ը կասկածվում է օգտատերերի անձնական տվյալները բացահայտելու մեջ
Գերմանիայի սպառողների իրավունքների պաշտպանության ֆեդերացիան կասկածում է Facebook սոցիալական ցանցին նոր App Centre հավելվածների օնլայն- խանութի միջոցով օգտատերերի անձնական տվյալների բացահայտման մեջ, հայտնում է Reuters-ը: Իրավապաշտպանների խոսքով` Facebook-ը խախտում է App Centre-ում անանունության նորմերը և ոչ կոռեկտ կերպով տեղեկացնում օգտատերերին նրանց տվյալներն օգտագործելու մասին:
Ֆեդերացիան սպառնացել է Facebook-ին դատական հայցով, եթե սոցիալական ցանցը մինչև սեպտեմբերի 4-ը չշտկի թույլ տված սխալը:
Սկզբնական շրջանում App Centre հավելվածների ինտերնետ- խանութին հասանելիություն ունեին միայն ԱՄՆ օգտատերերը, սակայն այժմ կարող են դրանից օգտվել այլ երկրների օգտատերերը նույնպես:
Ի դեպ, երկու շաբաթ առաջ Գերմանիայի իշխանությունները վերականգնել են Facebook-ի գործով հետաքննությունը: Սոցցանցը մեղադրվում է օգտատերերի լուսանկարների տվյալների խոշոր բազա ստեղծելու մեջ` առանց վերջիններիս համաձայնության` անձանց ճանաչելու իր տեխնոլոգիայի աշխատանքի ապահովման նպատակով:










